Հայ լրագրողները, որպես բողոքի նոտա, պատարագը սկսելուն պես փայտե խաչեր են բարձրացրել
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն սկսվել է պատարագը: Այն մատուցվում է Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ձեռամբ: Պատարագը սկսվելուն պես հայ լրագրողները, որպես բողոքի նոտա, որ հայկական եկեղեցու գմբեթին թուրքական իշխանությունների ցանկությամբ խաչ չտեղադրվեց, փայտե խաչեր են բարձրացրել, ինչը մեծ իրարանցում է առաջացրել Վանում գտնվող միջազգային լրատվամիջոցների շրջանում: Լրագրղոները իրենց ակցիան իրականացնելիս, որևէ խոչընդոտի չեն հանդիպել: Այս մասին հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը Աղթամար կղզուց:
Եկեղեցու ներսում սահմանափակվել է որոշ լրագրողների աշխատանքներ. նրանց չեն թողնել նկարահանումներ անել:
Ամեն ինչ վերահսկվում է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Եկեղեցու բակում մեծ թիվ են կազմում զբոսաշրջիկները: Նրանք հնարավորություն ունեն լսել պատարագը դրսում տեղադրված մոնիտորի միջոցով: Եկեղեցում տեղը սահմանափակ է, քիչ մարդկանց են թույլ տալիս մտնել ներս:
Սուրբ Խաչ են եկել նաև կրոնափոխ հայեր: Նրանցից մեկը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ ինքը եկել է որպեսզի կապ հաստատի իր արմատների հետ: Մշեցի մի կրոնափոխ հայ էլ անվճար խաղող է բաժանել:
Նախորդող նորություն` «Թանգարանը փակվում է». Թուրք ոստիկանները տարածքից դուրս հանեցին պատարագից առաջ եկեղեցին դիտող զբոսաշրջիկներին