Քաղաքական 14:10 20/09/2010

ՉԺՀ փոխարտգործնախարար. Մենք Հայաստանը միշտ դիտարկել ենք ԱՊՀ տարածքում մեր կարևոր գործընկեր երկիր

Հայաստանի անկախության օրը ավանդույթի համաձայն նշվում է նաև արտերկրում ՀՀ դեսպանություններում։ Այսօր անկախության օրը նշվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի դեսպանությունում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա գլխավորած պատվիրակության անդամների մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, կառավարության և նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

Մինչև տոնական միջոցառման սկիզբը, ՀՀ վարչապետը ծանոթացել է Հայաստանի դեսպանության գործունեությանը, աշխատանքային պայմաններին, այնուհետև զրույցներ է ունեցել տոնական հանդիսությանը մասնակցող ՉԺՀ-ում տարբեր երկրների դիվանագիտական առաքելությունների, հայ համայնքի ներկայացուցիչների, տեղի տարբեր գերատեսչությունների բարձրաստիճան ղեկավարների հետ։ Պեկինի Թայուան Նանսյաոձիե 9 հասցեում 2008 թվականի մարտից տեղակայված ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատան եռահարկ շենքը Հայաստանին է տրամադրել չինական կողմը` փոխարենը դեսպանատուն կառուցելու համար հողատարածք ստանալով Երևանի Իսակովի փողոցին հարող տարածքում։

Ըստ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ արտգործնախարարի տեղակալ Վան Գուան Գիայի հետ։ Վերջինս նախ շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետի՝ ՉԺՀ կատաած այցի համար, շնորհավորել Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ։

Վարչապետ Տիգրան Սագսյանը նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, որը ՀՀ-ի արտաքին քաղաքականության մեջ կարևորագույն ուղղություններից Է։ «Կա բավականին լուրջ ներուժ՝ այդ հարաբերությունների հետագա զարգացման համար»,-ասել է ՀՀ վարչապետը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը միջազգային ասպարեզում և կառույցներում պաշտպանում է Չինաստանի մեկ պետություն սկզբունքը` միաժամանակ գոհունակություն հայտնելով մեր տարածաշրջանում ՉԺՀ որդեգրած հավասարակշռված քաղաքականության համար։ ՀՀ վարչապետը մատնանշել է այն մեծ ներուժը, որ առկա է տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացման համար։ Մատնանշելով «Շանսի-Նաիրիտ սինթետիկ կաուչուկների» համատեղ ձեռնարկության հաջողված փորձը` Տիգրան Սարգսյանը կարևորել է նոր համատեղ ձեռնարկների իրականացումը։ Մասնավորապես առանձնացվել են բազալտի վերամշակման, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլոտները, ինքնաթիռային ուղիղ չվերթի իրականացման նպատակահարմարությունը։ ՀՀ կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Չինաստանի կողմից Հայաստանին ցույց տրվող տեխնիկական օժանդակության, մասնավորապես՝ գյուղատնտեսական և շտապօգնության մեքենաների տրամադրման համար, օրակարգում է ավտոբուսների հատկացման հարցը։ Նշվել է, որ Հայաստանում ծանոթ են և բարձր են գնահատում չինական տեխնիկան և գնահատելի է այս ուղղությամբ աջակցության հետագա պատրաստակամությունը։

Վան Գուան Գիան իր երախտագիտությունն է հայտնել Չինաստանի խնդիրների շուրջ Հայաստանի ունեցած դիրքորոշման, միջազգային կազմակերպություններում ցուցաբերած աջակցության համար։ «Մենք Հայաստանը միշտ դիտարկել ենք ԱՊՀ տարածքում մեր կարևոր գործընկեր երկիր։ Մենք հարգում ենք զարգացման այն ուղղությունը, որ ընտրել եք ազգային առանձնահատկություններին համապատասխան»,-նշել է ՉԺՀ փոխարտգործնախարարը։ Նա հավաստիացրել է, որ Չինաստանը շատ ուշադիր է Հայաստանի խնդիրների նկատմամբ, ըմբռնումով է մոտենում դրանց և ՀՀ-ին սատարում է միջազգային կազմակերպություններում։ Ըստ փոխարտգործնախարարի՝ քաղաքական հարաբերությունների առկա մակարդակը պետք է ամրապնդվի տնտեսական գործակցության ակտիվացմամբ։ Նա ողջունել է տնտեսության ոլորտում այն բոլոր կոնկրետ առաջարկները, որոնք ներկայացվում են հայկական կողմից։ Փոխարտգործնախարարը վստահեցրել է, որ հետագայում ևս կշարունակվի Հայաստանին տրվող տեխնիկական աջակցությունը։

ՀՀ վաչապետը Վան Գուան Գիային է ներկայացրել հայ-թուրքական հարաբերություններին առնչվող վերջին զարգացումները, այդ ուղղությամբ հայկական կողմի նախաձեռնությունները, մասնավորապես առանց նախապայմանների սահմանը բացելու առաջարկը, որին ի պատախան պարզվեց, որ թուրքական կողմը պատրաստ չէ երկխոսության։ ՉԺՀ փոխարտգործնախարարը նշել է, որ իրենք հետևում են այդ զարգացումներին, կարևորում են հարևանների միջև լավ հարաբերությունների հաստատումը, պաշտպանում են հայկական կողմի նախաձեռնությունը, ինչը վկավությունն է նրա, որ Հայաստանը խաղաղասեր երկիր է։

Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են հայ-չինական համատեղ հանձնաժողովի գործունեությունը, նշելով, որ մոտակա ամիսների ընթացքում պետք է գումարվի նրա հաջորդ նիսը։

ՀՀ վարչապետը անդրադարձել է Հայաստանում հնարավոր այն ներդրումային ծրագրերին, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել Չնաստանի համար։ Նա չինական կողմին է փոխանցել փաթեթ, որտեղ ներառված են ներկայումս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող գործակցության կոնկրետ նախագծեր։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Փասադենայի հայկական դպրոցն ամբողջովին այրվել է
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am
22:44
Շատ խոշոր և նշանակալի մի քանի ահաբեկչություններ են կանխվել ԱԱԾ-ի կողմից.Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր...
Աղբյուր` Panorama.am
21:55
ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր տեղաշարժեր չի գրանցել
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունից հայտնում են. «ԵՄ առաքելության պարեկային խմբերը հայտնել են, որ իրավիճակը հայ-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
21:45
Էրդողան. Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում կայուն խաղաղության ապահովման օգտին
Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օգտին և միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:25
Այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Երբ խոսում են բազմաբևեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնում։ Բազմաբևեռ...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ողբերգшկան դեպք՝ Երևանում. սեփական տան բակում հայտնաբերվել է տանտիրուհու մшրմինը
Հունվարի 7-ին, ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի...
Աղբյուր` Panorama.am
20:54
Համարել սա հաջողված պիլոտային ծրագիր, մեղմ ասած, անհեթեթ է․ Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է․ «Մի քանի նկատառում էլեկտրոնային դեղատոմսերի դուրս...
Աղբյուր` Panorama.am
20:45
Զորեղ կամքով, հույսով և հավատքով դիմակայել առկա բոլոր փորձություններին ու դժվարություններին․ Վեհափառ
Հունվարի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով հանդիպում է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Կուլիսային պայմանավորվածություններն ակնհայտորեն կարևոր հիմք հանդիսացան Արցախի ողբերգության համար․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը «Եվրոպական պահպանողական» պարբերականի հետ զրույցում խոսել է Արցախի պատմության,...
Աղբյուր` Panorama.am
20:21
Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 8-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սևանից դեպի Հրազդան ավտոճանապարհին, Արթիկի և Անիի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60...
Աղբյուր` Panorama.am
20:09
Արտոնությամբ տոմս գնելու համար վարչական շրջանի մասնաշենք անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով․ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրում է․ «Սիրելի՛  երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ, 09․01․2025 թ.,...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ադրբեջան-Նախիջևան կապուղիների հարցով ուժային կենտրոնների միջև ինչ-որ գաղտնի համաձայնություն կա․ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․ «Ադրբեջանի նախագահ Ալիևի հարցազրույցն ու հայտարարությունները կրկին փոթորկել են մեր մեդիա դաշտը:...
Աղբյուր` Panorama.am
19:40
Նիկոլ Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Մոսկվա
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»...
Աղբյուր` Panorama.am
19:29
Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին․ Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է․ «Պետք չէ խաբել ժողովրդին, առավել ևս «подставка» անել ամերիկացի գործընկերներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}