Հայաստան բնական գազի մատակարարումը վերականգնվել է
Նախօրին, ժամը 15:00-ին վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ՍՊԸ-ն կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու պատճառով:
Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ «Հայռուսգազարդ» ընկերությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ից ամբողջությամբ դադարեցվել էր Վրաստան և Հայաստան բնական գազի մատակարարումը: Գազի դադարեցումը սպառման շուկայում որևէ փոփոխության չի հանգեցրել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա