«Եվրասիացին»` «Կինոշոկ» 19-րդ կինոփառատոնի հաղթող
Նախօրեին տեղի է ունեցել ԱՊՀ և Բալթյան երկրների «Կինոշոկ» 19-րդ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունն ու մրցանակաբաշխությունը:
Հիշեցնենք, որ փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 12-ին Անապայում: Հայաստանը լիամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ներկայացնելու է Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը, իսկ կարճամետրաժ ֆիլմերի «Շոկի սահմանները» մրցութային ծրագրում` Վահե Գևորգյանցի «Մեծ տոն» ֆիլմը:
Լիամետրաժ ֆիլմերի մրցույթում հաղթող է ճանաչվել լիտվիացի ռեժիսոր Շարունաս Բարտասի «Եվրասիացին» ֆիլմը, իսկ կարճամետրաժ ֆիլմերից լավագույնն է ճանաչվել էստոնացի ռեժիսորի ֆիլմը:
ԱՊՀ և Բալթյան երկրների միասնական կինոնախագծեր մրցույթում առաջին մրցանակին (400 հազար ռուբլի) արժանացել է «Փարաջանով» նախագիծը (Ռուսաստան-Հայաստան-Ուկրաինա):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները