Քարահունջում նախատեսված հայ-բրիտանական համատեղ ուսումնասիրությունները չեն իրականավցել
Այսօրվա ասուլիսում Օքսֆորդի «Քարեր և աստղեր» ծրագրի հայաստանյան արշավախմբի գլխավոր գիտական խորհրդական, մաթեմատիկոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Վաչագան Վահրադյանը լրագրողներին ներկայացրեց թե ինչու Քարահունջում չեն կայացել հայ-բրիտանական /Օքսֆորդ/ համատեղ ուսումնասիրություները:
Նրա խոսքով, ուսումնասիրությունները չեն կայացել երկու կողմերի տարաձայնությունների և հեղինակային իրավունքի խախտման պատճառով:
Վ. Վահրադյանը, ներկայացնելով եղելությունը, նշեց, որ Միհրան Վարդանյանի գլխավորությամբ բրիտանական արշավախմբի ներկայացուցիչները առանց հայկական կողմին տեղեկացնելու, սկսել են ապօրինի չափագրումներ կատարել «Քարահունջ» հուշարձանի տարածքում և նույնիսկ, հայտատարել են, որ չափագրումների բոլոր արդյունքները պատկանում են Օքսֆորդին: Բանախոսը նշեց, որ չափագրումներ կատարելու համար բրիտանական կողմը թույլտվություն ստանալու հայտ չի ներկայացնելը ՀՀ մշակույթի նախարարություն:
Վ. Վահրադյանի խոսքով, Միհրան Վարդանյանն իրեն է ամրագրել այս հետազոտությունների նախաձեռնությունը և Royal geographic society –ի կողմից դրամաշնորհ է ստացել: Նա նշեց, որ այժմ նախատեսում են օրենքի դաշտում պաշտպանել հայկական կողմի հեղինակային իրավունքները:
Լեզվաբան Մարի Բարսեղյանի խոսքով, բրիտանական կողմի նման պահվածքի նպատակն է միայնակ տիրանալ հետազոտության արդյունքներին: «Իսկ դա խոսում է հիմնականում այն մասին, որ մեր հուշարձանին և դրա հետ կապված մեր բացահայտումներին ու առաջ քաշած վարկածներին նրանք չափազանց մեծ կարևորություն են տալիս, քանի որ գտնված և ներկայացված փաստերը փոխում են գիտական պատկերացումներ մարդկային քաղաքակրթության զարգացման մասին»,- հավելեց նա:
Ասուլիսի վերջում լեզվաբանը հորդորեց և կոչ արեց հայ գործարարներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել այս հետազոտությանը, որպեզի այն շարունակվի: