«Աննան» (Արփինե Իսրայելյան) այժմ հիվանդասենյակում է
Նախօրեին խոշոր ավտովթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված «Աննա» սերիալի գլխավոր հերոսուհի Արփինե Իսրայելյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա այժմ հիվանդասենյակում է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արփինեին բուժող բժիշկը:
Նրա խոսքով, Արփինեն ստացել է ձախ նախաբազկի կոտրվածք: Բժիշկը դժվարացավ նշել ստացած կոտրվածքը որքանով է բարդ:
Հիշեցնենք, որ նախօրեին ուշ երեկոյան Լենինգրադյան և Շինարարների փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել «Մերսեդես ML» մակնիշի , «Օպել» մակնիշի և «Կոմս» տաքսի ծառայության «ՎԱԶ» 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Մերսեդեսի ուղևորները՝ 21-ամյա Հովհաննես Վադիմի Սպարտալյանը և 20-ամյա Սերգեյ Վարդանի Հակոբյանը, ինչպես նաև Արփինե Իսրայելյանի հետ «Օպել» մեքենայի վարորդ՝ 25-ամյա Ներսես Վարդանի Սեդրակյանը տեղափոխվել էին հիվանդանոց:
Ներսեսը նույնպես նախաբազկի ոսկորի կոտրվածք է ստացել` բազմակի սալջարդերով:
Մյուս երկուսը` «Մերսեդես»-ի վարորդը և ուղևորը, ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան