«Ճանաչենք Հայաստանը» ցուցահանդես` նվիրված ՀՀ անկախության 19-ամյակին
Սեպտեմբերի 20-22-ը` ժամը 16.00-21.00-ը, Երևանի Սիրահարների այգում Երիտասարդ առաջնորդների դպրոցի «Ճանաչենք Հայաստանը» նախագծի շրջանակներում անցկացվում է լուսանկարների ցուցահանդես` նվիրված ՀՀ անկախության 19-ամյակին:
Ներկայացված 128 լուսանկարներն արվել են Երիտասարդ առաջնորդների դպրոցի սաների կողմից Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղում անցկացված ճանաչողական արշավների ընթացքում, որոնց մասնակցել է ավելի քան 200 երիտասարդ: Լուսանկարների ցուցահանդեսը «Ճանաչենք Հայաստանն» ակումբի 11 արշավների ամփոփումն է:
«Ճանաչենք Հայաստանն» արշավների ակումբի կազմակերպիչ թիմի անդամ Էլեն Հարությունյանը նշեց, որ ակումբի հեռահար նպատակը ներքին և արտաքին զբոսաշրջությունը զարգացնելն է: Երիտասարդները կոչ են անում հանրությանը ճանաչել առաջին հերթին սեփական հայրենիքը, որն այնքան հարուստ է տեսարժան վայրերով: Ակումբի անդամներն աշխանում են իրենց արշավները կազմակերպել ոչ թե ավանդական տուրիստական երթուղիներով, այլ փորձում են բացահայտել Հայաստանի գողտրիկ անկյունները:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի տեղեկացմամբ, «Ճանաչենք Հայաստանը» նախագիծը հիմնադրվել է 2009թ. հուլիսին Երիտասարդ առաջնորդների դպրոցի ուսանողների կողմից: Նախագծի շրջանակներում արդեն իսկ անցկացվել են երկու ցուցահանդեսներ, որոնք ունեցել են ավելի քան 1000 այցելու:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին