Ֆրանսիան հակաահաբեկչական միջոցների է դիմել
Բրիտանական Daily Telegraph-ը հրապարակել է տեղեկատվություն, համաձայն որի Ֆրանսիայում հնարավոր է ահաբեկչություն իրականացվի Ալ-Քաիդայի կողմից:
Նշենք, որ թերթը չի հրապարակում, թե նման սպառնալիքի մասին վկայող տեղեկատվությունը որտեղից է ստացվել, սակայն ամենայն հավանականությամբ ,աղբյուրը ալժիրական հետախուզական ծառայությունն է:
Ի դեպ, դրան արդեն արձագանքել է Ֆրանսիայի ՆԳ նախարարը, նշելով, որ իրականացվում են մի շարք հակաահաբեկչական գործողություններ անվտանգությունն ապահովելու համար:
Ըստ տեղեկատվության, ահաբեկչության թիրախ է հանդիսանալու փարիզյան տրանսպորտը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան