ԱՀԿ. Բռնության հետևանքով մահացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում, Գերմանիայում, Ավստրիայում
Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունն անցկացրել է ուսումնասիրություն, որի համաձայն` բռնության հետևանքով մահացության ամենացածր ցուցանիշը գրանցվել է Հայաստանում Գերմանիայում, Ավստրիայում, իսկ ամենաբարձրը` Ռուսաստանում, Ալբանիայում, Ղազախստանում:
Կազմակերպության կազմած զեկույցում ընդգրկված է 53 պետություն:
Ըստ զեկույցի, ամեն օր Եվրոպայում բռնության հետևանքով զոհվում է 10-29 տարեկան 40 երիտասարդ: Ամեն տարի Եվրոպայում բռնության հետևանքով մահանում է 15 հազար մարդ: Փորձագետները պարզել են, որ եվրոպացի երիտասարդների 12 տոկոսը իրենց մոտ սառը զենք են պահում: Սպանությունների շուրջ 40 տոկոսը դանակահարություններն են: Մահացածների 80 տոկոսը` տղամարդիկ են լինում:
Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան