Լևոն Արոնյանը մեկ միավոր պարգևեց Հայաստանի հավաքականին
Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատային համաշխարհային Օլիմպիադայի երկրորդ տուրում, ինչպես արդեն նշել ենք, Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցն Ավստրալիայի ընտրանին է: Պարտիաներից երկուսն արդեն ավարտվել են: Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա պարտության մատնեց Զոնգ Յուան Ժաոյին և մեկ միավոր պարգևեց իր թիմին: Վլադիմիր Հակոբյանը, ով հանդես էր գալիս սևերով, միավորը կիսեց Դավիդ Սմերդոնի հետ: Այսպիսով` Հայաստան-Ավստրալիա մրցակցությունում առայժմ մեր թիմը հաղթում է 1,5:0,5 հաշվով: Սպասենք մյուս` Գաբրիել Սարգսյան-Ջորջ Վենդի Քսի և Ստեֆեն Սոլոմոն-Արման Փաշիկյան պարտիաների ավարտին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են