Աբրահամ-Ֆրոչ մենամարտի անցկացման համար կքննարկվի Հելսինկիի տարբերակը
Արթուր Աբրահամի և Կառլ Ֆրոչի միջև մենամարտը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նոյեմբերի 27-ին, կարող է անցկացվել ֆիննական Հելսինկիում: Հիշեցնենք, որ այդ մարտը պլանավորված էր հոկտեմբերի 2-ին, Մոնակոյում, սակայն բրիտանացի մարզիկի ստացած վնասվածքը նրան հնարավորություն չի տալիս ռինգ դուրս գալ սահմանված ժամկետում:
«Sauerland Event» պրոմոուտերական ընկերությունը, որը ներկայացնում է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի շահերը, մտադիր է մարտը կազմակերպել չեզոք երկրում: «Sauerland Event»-ն արդեն դիմել է Ֆրոչի ներկայացուցիչներին` Հելսինկիի տարբերակը քննարկելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան