Վիկ Դարչինյան. «Դա մրցաշար չէ թեթևքաշային կարգում, դա Դարչինյանի մրցաշարն է»
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Showtime» հեռուստանկերությունն արդեն հայտարարել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևքաշային կարգում գերմրցաշար կազմակերպելու իր մտադրության մասին: Այն կմեկնարկի դեկտեմբերի 18-ին, Մեքսիկայում: Վիկ Դարչինյանը կմենամարտի մեքսիկացի Աբներ Մարեսի հետ, իսկ մյուս կիսաեզրափակչում կհանդիպեն IBF-ի վարկածով չեմպիոն Յոննի Պերեսը և Ջոզեֆ Ագբեկոն:
«Showtime»-ի մարզական խմբագրության գործադիր փոխնախագահ Կեն Հերշմանն այսպես է մեկնաբանել հեռուստաալիքի առաքելությունը, որի շրջանակներում կազմակերպվել է այդ մրցաշարը. «Բռնցքամարտի երկրպագուներին նշանակալից մարտեր ենք խոստանում: Եվ ես շատ բարձր եմ գնահատում այն, որ չեմպիոնական մակարդակի այս 4 մարզիկները համաձայնվեցին մասնակցել մրցաշարին: Նրանք ռիսկի են ենթարկում ամենաուժեղի համարումը` հանուն հենց այն բանի, որպեսզի ապացուցեն, որ այս քաշային կարգում իսկապես լավագույնն են աշխարհում»:
Վիկ Դարչինյանը, իր հերթին, հայտարարել է, որ դա Դարչինյանի մրցաշարն է: Նա համոզված է, որ կհաղթի այդ մրցաշարում` արժանանալով լավագույնի կոչմանը թեթևքաշային կարգում:
«Այս մրցաշարը «Showtime»-ի հրաշալի մտահղացումն է, սակայն դա մրցաշար չէ թեթևքաշային կարգում: Դա Դարչինյանի մրցաշարն է: Յուրաքանչյուրը, ով կհանդիպի ինձ հետ, կզգա իմ հզորությունը և կհայտնվի պարտվածի դերում: Ես պարտք եմ մնացել Ագբեկոյին, քանի որ անցած անգամ նա խուսափեց ինձանից: Բայց հիմա մրցակցի անունն ինձ համար կարևոր չէ: Նույնիսկ կիսաեզրափակիչ երկրորդ մենամարտի հաղթողը պարտված կլինի, որովհետև եզրափակչում ստիպված է լինելու մենամարտել ինձ հետ»,- հայտարարել է Դարչինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան