Թուրքական համալսարանում բացվել, բայց դեռևս չի գործում հայագիտության ամբիոնը
Թուրքիայի Կայսերի քաղաքի Էրջիյես համալսարանում այս տարի բացված հայագիտության և եբրայերենի ամբիոնները դեռևս սպասողական վիճակում են:
Ըստ թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալության` համալսարանը դեռևս չի ստացել օտարերկրացի մասնագետների դասավանդման թույլտվություն պատկան մարմիններից:
Փոխռեկտոր Մեթին Հյուլաղուն տեղեկացրել է, որ հայոց լեզվի բաժնում ուսանելու համար արդեն դիմել են 4, իսկ եբրայերենի բաժնում` 7 հոգի:
Չնայած այս ամենին` Թուրքիայի ֆինանսների նախարարությունը դեռ չի պատասխանել ռեկտորատի` պայմանագրային հիմունքներով հրավիրված օտարերկրացի մասնագետների աշխատանքի թույլտվության մասին դիմումին:
Հյուլաղուն նշել է, որ հայերենի ուսուցումը ներկայումս Թուրքիայի համար մեծ կարևորություն ունեցող հարց է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան