Արևմտյան Նեղոս տենդով հիվանդների թիվը հասել է 480-ի
Ռուսաստանում Արևմտյան Նեղոս համաճարակով վարակվածների լաբորատոր կարգով հաստատված թիվը հասել է 480-ի: Այս մասին «ՌԻԱ Նովոստ»-ի գործակալությանը հայտնել է Ռուսաստանի գլխավոր համաճարակաբան Գենադի Օնիշենկոն:
Մեկ շաբաթ առաջ հիվանդների թիվը Ռուսաստանում 426 է եղել: Վերջին օրերի ընթացքում լաբորատոր կարգով հաստատվել է 8 դեպք: Վերջին դեպքը գրանցվել է սեպտեմբերի 11-ին:
Նշենք, որ Օնիշենկոյի խոսքով, հիվանդության 26 դեպքը ծանր ընթացք է ունեցել, 353-ը համարվել է միջին ծանրության, իսկ 92 մարդու մոտ հիվանդությունը թեթև ձևով է ընթացել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում