Հայաստանի շախմատային հավաքականները գերազանց մեկնարկեցին Օլիմպիադայում
Խանտի Մանսիյսկում մեկնարկած շախմատային համաշխարհային Օլիմպիադայի մեկնարկային տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Կոստա Ռիկայի ընտրանու նկատմամբ:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ մրցակիցն այնքան էլ ուժեղ չէ, մեր թիմի մարզչական շտաբը որոշեց հանգստանալու հնարավորություն տալ Լևոն Արոնյանին: Վլադիմիր Հակոբյանն ու Արման Փաշիկյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Սանտանա Արիկասի և Բեռնալ Գոնսալեսի հետ: Գաբրիել Սարգսյանը, ով պարզապես գերազանց է հանդես գալիս օլիմպիական խաղերում, պարտության մատնեց Լեոնարդո Վալեսին, իսկ Ավետիք Գրիգորյանը, իր հերթին, առավելության հասավ Սեբաստիան Բլեյս Ռուիսի նկատմամբ:
Հայաստանի կանանց հավաքականը նույնպես հաղթանակով մեկնարկեց Օլիմպիադայում` 3,5:0,5 հաշվով հաղթելով IPCA-ի ընտրանուն: Միակ ոչ-ոքին արձանագրվեց Գալինա Մելնիկի և Նելլի Աղինյանի պարտիայում: Էլինա Դանիելյանը պարտության մատնեց Անտո Ջենիտային, Լիլիթ Մկրտչյանը` Նադեժդա Զիկինային, իսկ Լիլիթ Գալոյանը` Մարինա Կայդանովիչին:
Այսօր կայանալիք երկրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցակցի Ավստրալիայի, իսկ կանանց ընտրանին` Չեխիայի թիմի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան