«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում Հայաստանում է Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը
Այսօր «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի 11-րդ աշնանային համերգաշարի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում, իսկ վաղը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ է ունենալու Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը (Royal Philharmonic Orchestra):
Այս մասին ասուլիսում հայտարարեց փառատոնի նախագահ, գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը:
Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի անգլիացի դիրիժոր Գժեգոշ Նովակը` առաջին համերգին իր տեղը կզիջի դիրիժոր Էդվարդ Թոփչյանին՝ աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկու մենանվագությամբ, իսկ երկրորդ համերգին Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Գժեգոշ Նովակը ելույթ կունենա հանրաճանաչ օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանի և Հասմիկ Պապյանի հետ։
Նշենք, որ «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին