Վանում նոր դպրոց` քրիստոնյաների վառած մոմերի գումարով
Շուրջ 95 տարի դադարից հետո այս տարի սեպտեմբերի 19-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվեց: Պատարագին մասնակցող բազմաթիվ քրիստոնյաներ արցունքն աչքերին աղոթում էին և մոմ վառում:
Ինչպես տեղեկացնում է «Էրմենիհաբեր» (Ermenihaber.am) լրատվական կայքը, քրիստոնյաների վառած մոմերի գումարով հանգանակվել է շուրջ 10000 թուրքական լիրա: Այս գումարը Պոլսո հայոց պատրարքարանի Հոգևոր խորհրդի նախագահ Թաթուլ Անուշյանի կողմից տրվել է Վանի նահանգապետի տեղակալ Մուրադ Ուզունփարմակին: Գումարը օգտագործվելու է Վանում կառուցվող դպրոցի համար:
Նահանգապետի տեղակալը գումարը փոխանցել է Վանի Կրթական ասոցացիայի հաշվին, որը և Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուի կարգադրությամբ իրականացնում է դպրոցի կառուցման աշխատանքները: Քարաօղլուն այս նվիրատվության հետ կապված նշել է . «Չափը կարևոր չէ, կարևորը մտադրությունն ու ցանկությունն է: Նրանց շնորհակալություն եմ հայտնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան