Ահազանգում են ծնողները` Վայքի թիվ 1 դպրոցում դասագիրք են վաճառում
Սեպտեմբերի 7-ին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց` «առաջինից չորրորդ դասարանների դասագրքերն անվճար են և ապահովվում են պետության կողմից բոլոր աշակերտերի համար: Տարրական դպրոցներում աշակերտներին դասագրքերով ապահովումը պետության պարտավորությունն է, և այդ դասագրքերը անվճար են»:
Նախարարը բազմիցս էր հայտարարել, որ դպրոցներում դրամահավաքը, հատկապես դասագրքեր գնելու պատրվագով, արգելված է և պատժվելու են ոչ միայն ուսուցիչները, այլև դպրոցի տնօրենները:
Ի դեպ, այս մասին Panorama.am-ին հիշեցրին Վայքի թիվ 1 դպրոցի 4-րդ դասարանի մի խումբ ծնողներ, որոնք մեր միջոցով փորձում են նախարար Ա.Աշոտյանի ուշադրությունը դարձնել նրա վրա, որ իր հրահանգները, փաստորեն, չեն կատարվում:
Ինչպես պատմեց ծնողներից մեկը, նախարարի ասուլիսից մի քանի օր անց թիվ 1 դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին ուսուցիչը տեղյակ է պահել, որ երեք առարկաների ` անգլերենի, ռուսերենի և երգեցողության դասագրքերը գնելու համար դրամահավաք է սկսվել: Յուրաքանչյուր դասագիրքը վաճառվում է 2500 դրամով:
Մեզ հետ զրույցում ծնողը նշեց. «Գուցե նախարարն իսկապես տեղյակ չէ, որ մեր դպրոցում, տնօրեն Վարդուհի Թունյանի թեթև ձեռքով նման առուվաճառք է իրականացվում, դրա համար էլ մեր պարտքն ենք համարում տեղեկացնել նրան»:
Նա նաև հույս հայտնեց, որ նախարարությունը հետամուտ կլինի այս խնդրին, առավել ևս, նրա կարծիքով, Վայքի թիվ 1 դպրոցի օրինակը դժվար եզակի լինի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան