Պայթուն Իրանի Արևմտյան Ազերբայջան նահանգում զինվորական շքերթի ժամանակ
Իրանի Արևմտյան Ազերբայջան նահանգում Իրանի զինված ուժերի կողմից անցկացված շքերթի ժամանակ ահաբեկիչների պայթեցրած ռումբի են հետևանքով քաղաքացիների շրջանում կան զոհեր և վիրավորներ: Այդ մասին հայտնում է իրանական «խաբարօնլայն.իռ» կայքը:
Արևմտյան Ազերբայջանի նահանգապետ Վահիդ Ջալալզադեն տեղեկացրել է, որ դեռևս ստույգ տեղեկություններ չկան զոհերի և վիրավորների թվի վերաբերյալ, սակայն ոչ պաշտոնական տվյալներով`նրանց թիվը հասնում է 15-ի:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ`այսօր Իրանի ԶՈՒ կողմից անցկացված զորավարժության ընթացքում ցուցադրվել են 20 հատ բալիստիկ հրթիռներ: Դրանք են` ցամաքից ցամաք 2000 կմ հեռահար թռիչքով 4, ցամաքից ցամաք թռչող 4 «Ղադր», 8 «Շահաբ» և 4 հատ «Ֆաթեհ 110» հրթիռներ: Ի իվս վերոնշյալ հրթիռների` ցուցադրվել են հակաօդային պաշտպանության համակարգեր, ծովային հրթիռներ, տանկեր և այլ զրահատեխնիկա:
Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին էլ հայտարարել է, որ իրանցի մասնագետներն աշխատում են, որ ռուսական S 300 հակաօդային պաշտպանության համակարգի նմանությամբ համակարգ ստեղծեն: