Կրակել են Աբխազիայի վարչապետի տան վրա. Նա վիրավոր է
Այս գիշեր կրակել են Աբխազիայի վարչապետ Ալեքսանդր Անկվաբի տան վրա: Նա վիրավորվել է ձեռքից ու ոտքից: Տանը ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց:
«Ռիա Նովոստիին» Աբխազիայի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը հայտնել է, որ դեպքի վայրում աշխատում են ՆԳՆ օպերատիվ-հետախուզական խումբը:
Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը հայտարարել է, որ վարչապետի վրա հարձակումը ուղղված է երկրում անկայունություն ստեղծելուն:: «Նրա կյանքն այժմ վտանգված չէ: Ես նույնիսկ դժվարանաում եմ ասել` ով կարող է կանգնած լինել այս հարձակման հետևում: Հետաքննություն է գնում: Ես վստահ եմ, որ մենք կիմանանք` ով է կանգնած այս ամենի հետևում»,- ասել է նախագահը «Ինտերֆաքսին»:
Ալեքսանդր Անկվաբը վարչապետ է դարձել 2005 թվականի փետրվարին՝ Սերգեյ Բագապշի նախագահ ընտրվելուց հետո: Այն ժամանակվանից վարչապետի դեմ արդեն երեք մահափորձ է կատարվել: