Արյունահեղություն Թուրքիայի Ադիյաման քաղաքի կենտրոնում
Թուրքիայի Ադիյաման քաղաքի կենտրոնում ծեծուջարդ է տեղի ունեցել երկու խմբավորումների միջև: Ձեռնամարտն աստիճանաբար վերածվել է զինված ընդհարման` կիրառվել են մահակներ, քարեր, դաշույններ և հրազեն: Քաղաքի բնակչությունը սարսափահար է եղել, դադարեցվել է երթևեկությունը:
Ոստիկանական ուժերին մի կերպ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը` արցունքաբեր գազ կիրառելով:
Այս մասին հաղորդող թուրքական «Դողան Հաբեր» (Dogan Haber) լրատվական գործակալության տեղեկացմամբ` դանակահարությունները շարունակվել են նույնիսկ ոստիկանների ներկայությամբ:: Շտապ օգնության մեքենաները հինգ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: