«Գեղարդը շատ աղվոր է». Արա Գյուլեր
Ստամբուլյան Յենի Չարչի (թուրքերենից թարգմանաբար` նոր շուկա) կոչվող փողոցում է գտնվում ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անվան սրճարանը` «Արա Գյուլեր» անվանումով: Շատ կոկիկ ու հարմարավետ մի վայր, որտեղ ինքը` լուսանկարիչը, ժամանակ առ ժամանակ այցելում է ու թեյ վայելում: Հայաստանից ժամանած հայ լրագրողներին 82-ամյա Գյուլերն ընդունեց շատ բարեկամաբար, բայց ասաց, որ հարցազրույց չի կարող տալ:
Երբ նրանից խնդրեցինք ուղղակի խոսել, ասաց միայն այսքանը. «Գեղարդը շատ աղվոր է: Հայկական արխիտեկտուրը (ճարտարապետությունը) աշխարհքում շատ կարևոր տեղ ունի, արվեստ է»:
Ստամբուլահայ լուսանկարիչը մականուն ունի` «Ստամբուլի աչք»:
Նշենք, որ միջազգային հանրությանը հայազգի լուսանկարիչը ծանոթ է դարձել Պոլսի առօրյան և մարդկանց պատկերող իր սև-սպիտակ լուսանկարների շնորհիվ: Բազում մրցանակների է արժանացել, մասնավորապես 2009-ին «Lucie» հիմնադրամի կողմից արժանացել է «Lucie» մրցանակի, որը լուսանկարչության ոլորտում հայտնի մրցանակ է և հավասարազոր է «Օսկարին»: Այս մրցանակին մինչ օրս արժանացել է ընդամենը 7 լուսանկարիչ:
1962 թ. Գերմանիայի լուսանկարիչների միությունը նրան շնորհել է «Լեյկայի վարպետի» տիտղոսը, իսկ 2000-ին Թուրքիայում ճանաչվել է որպես «Դարի լավագույն լուսանկարիչ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան