Մելինե Դալուզյանը` բրոնզե մեդալակիր
Թուրքական Անթալիայում մեկնարկած աշխարհի ծանրամարտի առաջնությունում կանանց 69 կգ քաշային կարգը ներկայացնող Մելինե Դալուզյանը երկամարտում 251 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ: Հայ մարզուհին պոկում վարժությունում բարձրացրեց 112 կգ, իսկ հրում վարժությունում սանձեց 139 կգ-անոց ծանրաձողը: Նա ընդամենը 5 կգ-ով հետ մնաց այս քաշային կարգում հաղթողի կոչումը նվաճած ռուսաստանցի Սվետլանա Շիմկովայից: Իսկ երկրորդ տեղն զբաղեցրած չինուհի Կան Յուեն արձանագրեց 253 կգ արդյունք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա