Ադրբեջանական քարոզչամեքենան ստիպված է դիմել վարկաբեկված մարդկանց օգնությանը
«Голос Армении»-ն գրում է, որ մեկ տարի առաջ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության» կենտրոնը նախաձեռնեց «Սովորական ցեղասպանություն» նախագիծը, որի շրջանակներում արդեն ստեղծվել է Ադրբեջանի կողմից իրականացված հայերի ջարդերի մասին պատմող երեք ֆիլմ. «Բաքու, հունվար 1990», «Սումգայիթ, փետրվար 1988» և «Մարաղա, 1992 10-ը ապրիլի»:
Թերթը նշում է, որ նախագծի իրագործումը մեծ շփոթություն և հիսթերիա առաջացրեց հայկական կողմի պասիվությանը սովոր Ադրբեջանում: Փորձելով պաշտպանվել` ադրբեջանական քարոզչամեքենան Սումգայիթի դեպքերն աղավաղելու և իր կեղծ վարկածը տարածելու համար փաստաբան Ա. Իսմայիլովին հանձնարարել է հնարավորինս արագ կեղծ փաստեր և հարցազրույցներ հավաքել Սումգայիթի վերաբերյալ: Իսմայիլովի հիվանդագին երևակայությունն էլ երկար մտորումներից հետո ադրբեջանական քարոզչամեքենայի չափանիշներով «հանճարեղ» մի վարկած առաջ քաշեց. «Գորբաչովին իշխանության է բերել աշխարհի հայությունը և Սումգայիթի ջարդերն էլ հրահրել է հենց աշխարհի հայությունը` հետագայում այն քաղաքական նպատակներով օգտագործելու համար»:
Չունենալով որևէ փաստ կամ վկա` ադրբեջանական քարոզչամեքենան սկսեց կեղծ ականատեսներ և վկաներ փնտրել նախկին սովետական կառավարության պաշտոնյաների շրջանակներում: Այդպիսի մի պաշտոնյա է ՌԴ Կոմունիստական կուսակցության անդամ Վիկտոր Իլյուխինը, որը vesti.az ադրբեջանական կայքի հետ հարցազրույցում ասել էր, թե Սումգայիթի դեպքերի մեջ մեղավոր են հենց իրենք` հայերը:
Թերթը նշում է, որ Իլյուխինը, մեղմ ասած, այնքան էլ հարգված և բարձր վարկանիշ ունեցող մարդ չէ, մասնավորապես` վերջինս կապված է օրենքով գող Էդուարդ Սախնովի հետ, իսկ սպանված գեներալ Լև Ռոխլինի այրին ռուսական լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում ասել է, որ իր ամուսնու սպանության մեջ կասկածում է նաև Իլյուխինին, որն անխնա ծախսում է գեներալ Ռոխլինի անվան հիմնադրամի փողերը: Բացի այդ` Իլյուխինի կենսագրությունում կան նաև այլ հետաքրքիր մանրամասներ. մասնավորապես այն, որ Իլյուխինը ժամանակին գլխապտույտ քաղաքական կարիերա ստեղծեց իր հոմոսեքսուալ հակումների շնորհիվ: Ահա, այսպիսի մարդկանց օգնությանն է դիմում իր ստահոդ փաստերի տարածման համար վկաներ փնտրող ադրբեջանական քարոզչամեքենան:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա