Թուրք կապիտանը ճաշարանում ինքնասպան է եղել
Թուրքիայի զինված ուժերում շարունակվում է զինվորականների ինքնասպանությունների շարքը:
Ինչպես հայտնում է թուրքական «Անկա» (Anka) լրատվական գործակալությունը, Հեյբելիադայում գտնվող ռազմածովային ուժերի զինվորական ուսումնարանում դասախոսող կապիտան Դ. Ի.-ն նախօրեի երեկոյան իրեն ամրակցված ծառայողական ատրճանակով ճաշարանում ինքնասպանություն է գործել:
Ռազմական դատախազությունում գործի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննությւն: Ինքնասպան եղած կապիտանի դին էլ ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության: