Մ. Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ԱՊՀ Համակարգող խորհրդի 16-րդ նիստին
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի սեպտեմբերի 28-29-ը Քիշնեւում (Մոլդովայի հանրապետություն) կայանալիք կապի տարածաշրջանային համագործակցությանն առընթեր տեղեկատվայնացման հարցերով Անկախ պետությունների համագործակցության Համակարգող խորհրդի 16-րդ նիստին:
Նախարար Մ.Վարդանյանը համակարգող խորհրդի փոխնախագահն է եւ նիստի ընթացքում հանդես կգա զեկույցով:
Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը:
Համակարգող խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են տեղեկատվայնացման բնագավառին առնչվող մի շարք կարեւոր հարցեր:
Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Մոլդովայի հանրապետության առաջատար դիրքը ԱՊՀ տարածքում` նախատեսվում է նաեւ նախարար Մ.Վարդանյանի հանդիպումը Մոլդովայի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ: Հանդիպման ընթացքում կքննարկվեն ոլորտի զարգացման Մոլդովայի փորձի լավագույն օրինակները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա