Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հարցազրույց է տվել «168 ժամ» թերթին:
...Այն հարցին, թե` «ինչո՞ւ համաձայն չեք այն տեսակետի հետ, ըստ որի՝ ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարացումը նվազեցնում է մեր երկրի ինքնուրույնության աստիճանը», Վաղարշակ Հարությունյանը մասնավորապես նշել է. «Նախ՝ երկրի անկախությունն ու ինքնուրույնությունը նրա անվտանգության ապահովման մեջ է։ Ի՞նչ անկախության մասին կարող է խոսք լինել, եթե պատերազմի վտանգը անխուսափելի է, իսկ անվտանգությունը ապահովված չէ։ Մեր պարագայում, երբ կա ռազմական սպառնալիք երկու հարևաններից, խոսքն ընդհանրապես պետության գոյատևման մասին է։ ... Ադրբեջանի հետ սահմանը 1000 կմ է, որից 600 կմ-ն բաժին է հասնում ՀՀ-ին։ Եթե ՌԴ-ն այս պայմանագրով ուժեղացնում է այդ 600 կմ-ի անվտանգությունը, դա չի՞ նշանակում, որ աջակցում է ԼՂ-ին»։ ...Այն ակնարկին, թե ՌԴ-ն ՀՀ-ին կպաշտպանի, ՀՀ-ն՝ ԼՂ-ին, Վաղարշակ Հարությունյանը նշեց. «Այո։ Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա