Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին ուխտագնացություն` Աղձքի Հայոց արքաների դամբարան
Այս տարի նշվում է Հայոց տիրակալ Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակը: Արքայի ծննդյան օրվան նվիրված տոնական միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 16-ին նախատեսվում է կազմակերպել մեծ ուխտագնացություն` դեպի Աղձքի Հայոց Արշակունի արքաների դամբարան: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պատմաբան Արտակ Մովսիսյանը:
Նա նշեց, որ ուխտագնացությունը կազմակերպվելու է հոկտեմբերի 16-ին, քանի որ Տիգիան Մեծը աստվածացվել է կենդանության օրոք`նույնացվելով ռազմի և քաջության Վահագն աստծու հետ, իսկ Վահագնի տոնը նշվել է հայոց օրացույցի տարվա 3-րդ ամսվա 7-րդ օրը, այսօրվա օրացույցով` հոկտեմբերի 16-ին:
Պատմաբանը կոչ արեց բոլոր պետական, ազգային-քաղաքական, կրթական բոլոր հաստատություններին միանալ ուխտագնացությանը:
Նրա խոսքով, Հայաստանի տարածքում ունենք նման բացառիկ դամբարան, սակայն այն մինչև վերջ պեղված և հետազոտված չէ:
«Կարծում եմ, որ այդ ուխտագնացությամբ ուշադրություն կհրավիրենք նաև դամբարանի վրա»,- ասաց նա և հավելեց, որ «այդպիսի հնության թագավորական դամբարանով ամեն ազգ չի, որ կարող է հպարտանալ, որ ունի, բայց երբ ունես ու տիրություն չես անում` կրկնակի, եռակի ամոթ է»,- ընգծեց Ա. Մովսիսյանը: