Թուրքիայի պետնախարարին չէին հրավիրել Աղթամարի արարողությանը
Թուրքիայի պետնախարար Ֆարուք Չելիքը հրավիրված չի եղել մասնակցելու սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպված կրոնական արարողությանը:
«Եթե հրավեր ստանայի, անպայման կգնայի»,- ըստ «Հաբերգեչ» լրատվամիջոցի` ասել է պետնախարարը: Նա նաև նշել է, որ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել-չտեղադրելու խնդիր չպետք է առաջանար: Հարկավոր է հարգանք ցուցաբերել հավատքի նկատմամբ: Չելիքը հիշեցրել է մահմեդականների ընդվզումը, երբ Շվեյցարիայում հարցականի տակ էր հայտնվել մզկիթի մինարեթի կառուցումը: Ըստ նրա` նույնը և խաչի պարագայում է:
«Անհրաժեշտը պետք է արվի: Այս տեսակ հավատքի հետ կապված այս տեսակ հարցերը իրենց հունով պետք է ընթանան: Փոխադարձ համառությունը ի վերջո բախում է ծնելու»,- կարծիք է հայտնել թուրք պաշտոնյան: