ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում է «Վեսթսայդյան պատմությունը»
ԱՄՆ դեսպանությունը սեպտեմբերի 25-26-ին ներկայացնում է «Վեսթսայդյան պատմություն» ամերիկյան մյուզիքլը Հայաստանում: Ֆիլմը կցուցադրվի Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում սեպտեմբերի 25-ին ժամը 19:00 և Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում սեպտեմբերի 26-ին ժամը 16:00-ին: Ֆիլմը կընթանա անգլերեն լեզվով` հայերեն ենթագրերով: Այս մասին հայտնում են ԱՄՆ դեսպանության մամուլի ծառայությունից:
Ֆիլմի դեբյուտից անցել է ուղիղ 50 տարի: 1961թ. ֆիլմն արժանացել է կինոակադեմիայի 10 պատվավոր մրցանակների (Օսկարների), այդ թվում և «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: «Վեսթսայդյան պատմությունը» Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործության ժամանակակից տարբերակն է, որը սիրո այդ հավերժական պատմությունը փոխադրում է Նյու Յորք քաղաքի ժամանակակից բազմամարդ բնակելի թաղամասեր: «Վեսթսայդյան պատմության» գեղեցիկ գործիքավորումն ու ապշեցնող պարերը վառ ու ցայտուն մարմնավորում են ախոյան հրոսակախմբերի կրքերն ու երկու սիրահարներին, որ հայտնվել են էթնիկ թշնամանքի փոխհրաձգության դաշտում:
«Վեսթսայդյան պատմության» ցուցադրման հովանավորը Ամերիկյան դեսպանությունն է «Արտ-ֆիլմի» հետ համատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները