Արշիլ Գորկու ցուցահանդեսի փակմանը ցուցադրվել է ֆիլմ Վանի Սուրբ Խաչ եկեղեցու մասին
Սեպտեմբերի 20-ին Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել է Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում Արշիլ Գորկու ցուցահանդեսի փակման երեկոն, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Լոս Անջելեսի Ժամանակակից արվեստի թանգարանում հունիսի 6-ից ներկայացվում էր Արշիլ Գորկու գործերի «Հետադարձ» (Retrospective) ցուցահանդեսը:
Երեկոյին ներկա են եղել արվեստի հայտնի գործիչներ, տեղական կառավարման մարմինների, Լոս Անջելեսի մշակութային էլիտայի ներկայացուցիչներ: Երեկոյին հատուկ հրավիրված Գլենդելի ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարել է հայ եւ համաշխարհային հայտնի երգահանների գործեր:
Ներկաներին ցուցադրվել է ֆիլմ Գորկու ծննդավայր Վանի շրջանում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու պատմության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին