Հայաստանի տնտեսությունը թեպետ դանդաղ, բայց վերականգնման փուլ է մտել. ԱՄՀ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ռատնա Սահայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։ Այս մասին տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից:
Կողմերը քննարկել են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրի մանրամասներ։ Ռատնա Սահայը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ծրագրի կատարողականի մակարդակը ի համեմատ մի շարք այլ երկրների և գոհունակությամբ նշել, որ Հայաստանի տնտեսությունը թեպետ դանդաղ, բայց վերականգնման փուլ է մտել։
Նա նաև ողջունել է ֆինանսական շուկայում կայունության պահպանման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել նաև միջնաժամկետ ծախսերի ծրագրին առնչվող հարցերին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա