Գյուլ. Թուրքիան կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ժամանակ:
Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր Ասամբլեայի պաշտոնական կայքէջից, Գյուլն իր ելույթում անդրադարձել է համաշխարհային եւ տարածաշրջանային հակամարտությունների լուծման սեփական մոտեցումներին:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Գյուլն ասել է, թե իր երկիրը մեծ նշանակություն է տալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Մենք բոլորս տեղյակ ենք այն փաստերից, որ ձգձգված հակամարտությունները կարող են սկիզբ դառնալ նոր հակամարտությունների: Այդ իսկ պատճառով Թուրքիան մեծ նշանակություն է տալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»,-հայտարարել է Գյուլը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից: