Ինչպե՞ս արտաքինից տարբերակել հոմոսեքսուալիստին
Հայաստանում տղաների 5 տոկոսը հոմոսեքսուալիստներ են, իսկ աղջիկների 3-4 տոկոսը լեսբուհիներ: Այսօր ասուլիսում նման տվյալ ներկայացրեց սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյանը` ընդգծելով, որ դրանց թիվը նախորդ տարիների համեմատ չի ավելացել:
Այսօր, մասնագետի խոսքով, հոմոսեքսուալիստների մասին շատ է խոսվում, որովհետև դաշտն է ազատականացվել, այլևս թաքնված չէ նրանց ոչ մի գործողություն: «Նրանց մասին շատ խոսելը չի նշանակում, թե նրանց թիվն է ավելացել, -բացատրեց սեքսոպաթոլոգը և նկատեց, -այժմ կա համապատասխան ակումբ, հաճախում են, այլևս ծպտյալ չեն»:
Հոմոսեքսուալիստի էգոդիստոնիկ տեսակը, երբ մարդն ամուսնացած է, բայց միևնույն սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական հակումներ ունի, ըստ մասնագետի, բուժելի է: «Նրանք դիմում են մեզ, բացատրում` ինչ է իրենց հետ կատարվում, մենք էլ սկսում ենք բուժումը», -ներկայացրեց սեքսոպաթոլոգ Շահրամանյանը:
Ընդհանրապես, հոմոսեքսուալիզմի առաջացման պատճառը 90 տոկոսով մասնագետը կապում է մանկուց ստացած երեխայի սխալ դաստիարակության հետ:
Կարելի՞ է արդյոք հոմոսեքսուալիստին տարբերակել արտաքինից, նրա շարժուձևից, հարցին մասնագետը պատասխանեց, որ արտաքինն ամենևին էլ կապ չունի նրա սեռական կողմնորոշման հետ: «Առաջ զարմանում, հիմա զայրանում եմ, երբ նուրբ շարժումներով մարդուն տեսնում են ու շտապ կնքում են նրան որպես հոմոսեքսուալիստ: Այդպես պետք չէ անել: Օրինակ, ինչքան շատ են մարդիկ մեր քաղաքական դաշտում, մշակույթի մեջ, որ այդպիսի անուն են վաստակել: Իսկապես, սխալ է այդպես վարվելը», -նկատեց սեքսոպաթոլոգը` հավելելով, որ իրենք` մասնագետներն են նույնիսկ արտաքինից դժվար տարբերակում հոմոսեքսուալիստին մյուսներից:
Շահրամանյանն ասաց, որ արտաքինից կան որոշ շարժումներ ասենք քայլվածքի մեջ, որի միջոցով իրենց մոտ «մասնագիտական հավանականության սահմաններում» ստացվում է հոմոսեքսուալիստին տարբերակել մյուսներից:
«Բայց մինչև մենք նրա հետ չխոսենք, մինչև չզրուցենք նրա հետ, չիմանանք նրա սեռական նախասիրությունների մասին, ոչ մի հաստատ ախտորոշում չենք կարող ասել», -հավելեց սեքսոպաթոլոգը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան