Քաղաքական 17:29 24/09/2010

Իլհամ Ալիևը ՄԱԿ ամբիոնից ապտակեց միջնորդներին

Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի նիստում: Ելույթում Ադրբեջանի փադիշահն անդրադարձել է իր կառավարման օրոք երկրի ՀՆԱ-ն եռապատկելու, Ադրբեջանի էներգետիկ հարստությանն ու գեոստրատեգիական նպաստավոր դիրքին: Բայց ելույթի առյուծի բաժինը նա նվիրել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը: Ըստ որում` Իլհամ Հեյդարօղլին ՄԱԿ-ի բարձր ամբիոնն օգտագործել է ապատեղեկություններ տարածելու, հակամարտության ընթացքն ու էությունը խեղաթյուրված ներկայացնելու համար: Ավելին` նա խեղաթյուրել է անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված առաջարկները:

Նախագահողին ուղղված ջերմագին բարեմաղթանքներից հետո Իլհամ Ալիևն անցել է քարոզչական աճպարարություններին. «Հայաստանի ու Ադրբեջանի միջև շարունակվող զինված հակամարտությունը մինչ օրս լրջորեն սպառնում է միջազգային ու տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը: Հակամարտությունը հանգեցրել է Ադրբեջանի տարածքի մեկ հինգերորդի բռնազավթմանը և իմ երկրի ինը բնակիչներից մեկին վեր է ածել փախստականի կամ ներքին տեղահանվածի: Միջազգայնորեն ճանաչվել է, որ Ադրբեջանի տարածքների բռնազավթման, հակամարտության ընթացքում առավել ծանր միջազգային հանցագործությունների, էթնիկ զտումներ իրականացնելու գլխավոր պատասխանատուն Հայաստանի Հանրապետությունն է»:

Ինչևէ, 20 տոկոսի ու 1 միլիոնի մասին հնամաշ երգերը նորություն չեն: Նորություն չէ նաև Արցախի ժողովրդի դեմ իր երկրի սանձազերծած ոտնձգությունը Հայաստանի հետ հակամարտություն ներկայացնելու մոտեցումը: Իսկ ահա այն, որ ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից, այն էլ` երկրի առաջին դեմքի կողմից հրապարակային սուտ ու կեղծիք է տարածվում, դա իսկապես նորարար մոտեցում է:

Փաստորեն, ըստ Իլհամ Ալիևի տրամաբանության` Հայաստանը պատասխանատու է Բաքվի ու Սումգայիթի ջարդերի, էթնիկ հայերին բռնի տեղահանելու, «Կոլցո» օպերացիայի, խաղաղ բնակչությանը հրետակոծելու ու օդային ամենօրյա հարվածների տակ պահելու համար: Չե՞ք կարծում, որ մի տեսակ անհամոզիչ է: Հավանաբար Իլհամ Ալիևը ՄԱԿ ԳԱ-ի նիստի մասնակիցներին շփոթել է Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության լսարանի հետ: Այդ շփոթմունքի հանգամանքն էլ ավելի հաստատվում է Իլհամ Ալիևի այն պնդումից, թե իր վերոշարադրյալ ցանկությունը «միջազգայնորեն ընդունված» փաստ է: Կատարյալ անհեթեթություն:

Ի դեպ, Իլհամ Ալիևը կրկին հիշել է ՄԱԿ-ի  Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը, իբր իր ասածների հավաստիք, ու մոռացել նշել, որ դրանցում «Հայաստան» հասկացությունը կիրառվում է ընդամենը մեկ կոնտեքստում` օգտագործել իր ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների վրա, որպեսզի ԼՂՀ-ն և Ադրբեջանը կատարեն բանաձևերով նախատեսված առաջարկները: Այդ նրբություններն Իլհամ Ալիևը կամ չի հասկանում, կամ էլ իրեն չհասկացողի տեղ է դրել: Բայց հրապարակավ չհասկացողի տեղ դնել 192 պետության ղեկավարների, դա արդեն լկտիություն է:

Անցնենք առաջ: Իր ելությում Իլհամ Ալիևը նաև այսպիսի մտքեր է շարադրել. «Հայաստանը մինչ օրս բարի կամքով բանակցություններ չի վարում հնարավորինս արագ հակամարտություն լուծելու համար և նախապատվությունը տալիս է անկանխատեսելի հետևանքներով էսկալացիային»:

Այստեղ Իլհամ Ալիևն ուղղակի անկրկնելի է: Որևէ մեկը հիշո՞ւմ է, թե վերջին անգամ Ադրբեջանի իշխանությունները և անձամբ Իլհամ Ալիևը երբ են հանդես եկել ուժ չգործադրելու մասին առաջարկով: Չեք հիշում, որովհետև նրանք բացառապես խոսել են պատերազմ սկսելու ցանկության մասին: Իսկ գուցե գիտե՞ք, թե որ երկիրն է մերժում միջազգային հանրության առաջարկը` շփման գծից դիպուկահարներին հեռացնելու և այդպիսով լարվածությունը թուլացնելու վերաբերյալ: Եթե չգիտեք` այդ երկիրն Ադրբեջանն է, իսկ մերժողն` անձամբ Ալիևը, ով հանդգնություն է ունեցել առաջարկը մերժել, ու մերժվածներին (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ) համոզել, թե լարվածություն մտցնողը Հայաստանն է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին հասցված ապտակն այսքանը չի եղել: Նա հանդգնել է խեղաթյուրել միջնորդ երկրների նախագահների համատեղ հայտարարության տեքստը: Մեջբերում ենք բառացի.

«ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրները ընդլայնել են տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու իրենց ջանքերը: Հակամարտության կարգավորումը ենթադրում է հայկական զորքերի դուրս բերում ադրբեջանական գրավյալ տարածքներից` հաստատված ժամանակացույցով, բոլոր հաղորդակցությունների վերականգնում, բոլոր փախստականների ու ներքին տեղահանվածների` իրենց նախկին բնակության վայր վերադարձ, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ: Մենք պատրաստ ենք բարի կամքի բանակցությունները շարունակել` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն Ադրբեջանի կազմում ավարտին հասցնելու շուրջ»:

Այստեղ են ասել` իշտահիդ քացախ: Այստեղ արդեն, կարծում ենք, մեկնաբանություն պետք է անեն միջնորդ երկրներն իրենք: Դեռ մի կողմ թողնենք այն, որ Իլհամ Ալիևն` ըստ իր ցանկության, խմբագրել է Բարաք Օբամայի, Նիկոլյա Սարկոզիի ու Դմիտրի Մեդվեդևի ստորագրությամբ երկու անգամ հաստատված սկզբունքները (որոնք ավելի շատ հայտնի են որպես «մադրիդյան սկզբունքներ»): Բայց եթե նա իրեն թույլ է տալիս այդ մարդկանց կամ նրանց անունից հանդես եկող գործիչների ներկայությամբ խեղաթյուրել վեցերորդ, ըստ էության` կարևորագույն սկզբունքը, դա արդեն չարաճճիություն չէ, այլ` լկտիություն:

Հիշեցնենք, որ 2009-ին Լ՛Աքվիլայում, և 2010-ին Մուսկոկայում ընդունած հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներն արձանագրել էին` «Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը սահմանվում է իրավական ուժ ունեցող կամարտահայտությամբ»:

Ինչպես տեսնում ենք, այստեղ «Ադրբեջան» բառը` ոչ մեջը, ոչ վրա, ոչ տակ և ոչ էլ որևէ տեղ առկա չէ: Բայց Ալիևը Ադրբեջանին ոչ միայն խցկել է այդտեղ, այլև բանակցելու բարի կամք է արտահայտել:

Զավեշտն այն է, որ լկտիությունն այսքանով չի ավարտվել: Իլհամ Ալիևը խեղաթյուրված շարադրանքից հետո հայտարարել է, թե Հայաստանը ձգձգում է այս առաջարկներին պատասխան տալ: Երևի, Իլհամ Ալիևի հիշողությունն ինչ-որ տեղ կանգ է առել: Նա մոռացել է, թե ով է Սանկտ Պետերբուրգից փախել ու մինչև հիմա «չեմուչում անում» ու շրջանցում կողմերին ներկայացված առաջարկները: Նա, իհարկե, գիտի, որ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել եղած առաջարկների հիման վրա շարունակել բանակցությունները, բայց այդ մասին բարձրաձայնել չի ուզել: Երևի ինչ-որ մեկը նրան թյուրիմացության մեջ է գցել ու համոզել, որ մոլորակի մյուս կիսագնդում պատմական փաստերը` տիեզերական երևույթների նման, փոխվելու հակում ունեն: Իլհամ Ալիևի կարծիքով, եթե Ալմաթիում գիշեր է, իսկ Նյու Յորքում ցերեկ, կնշանակի` Ալմաթիում իր արած մերժումը Նյու Յորքում կարելի է բարդել Հայաստանի ուսերին: Ոչ, պատմական փաստերը շատ ավելի կայուն են և գլխիվայր շուռ են գալիս բացառապես Ադրբեջանի ու նրա նման երկրների պաշտոնական պատմագրության մեջ:

Իլհամ Ալիևի մտքի գոհարներն այսքանը չեն: (Օրինակ նա հայտարարել է. «Ադրբեջանը միշտ էլ եղել է տարբեր դավանանքների, էթնիկ խմբերի ու աշխարհայացքների համագոյակցության ու հանդուրժողականության վայր»: Ի հավաստումն իր խոսքերի նա վկայակոչել է փաստը, որ այս տարի Բաքվում 32 երկրների պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվել է կրոնական առաջնորդների գագաթաժողով: Բնականաբար, Իլհամ Ալիևը մոռացել է իր խոսքերի «վառ ապացույց» հանդիսացող այն փաստերը, ինչպիսիք են Բաքվի ու Հին Ջուղայի հայկական գերեզմանատների ավերումը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, էթնիկ հայերի բռնի տեղահանումը, մյուս ազգային փոքրամասնությունների` ուդիների, թալիշների, լեզգիների և այլոց ուծացումը):

Բայց այսքանն էլ բավարար է` ցույց տալու համար, որ բանակցային գործընթացին Ադրբեջանի մասնակցությունը ձևական բնույթ է կրում և հակամարտության լուծման մտադրություն ու ցանկություն Իլհամ Ալիևն ամենևին էլ չունի:
Այս պարագայում մի հարց է մնում բաց` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես կբերե՞ն համարժեք արձագանք, թե՞ հերթապահ հայտարարություններ կանեն` կողմերին զսպվածության ու բանակցությունների բովանդակությունը խեղաթյուրող հայտարարություններ անելուց ձեռնպահ մնալու մասին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}