Պանթյուրքիստների նոր սադրանքներն Իրանի Արևելյան Ազերբայջան նահանգում
Պանթյուրքիստներն իրենց սադրիչ գործողություններով իրանցի ազգայանական ուժերի միջոցով փորձում են անկայունություն առաջացնել հասարակության շրջանում:
Այդ մասին հայտնում է իրանական «աթինյուզ.քոմ» կայքը:
«Պանթյուրքիստները` մասնավորապես, Հարավային Ազերբայջանի անկախության կուսակցությունը (GAIP) ինտերնետի միջոցով կոչ են անում իրենց ազգայնամոլ գաղափարակիցներին հավաքվել Արևելյան Ազերբայջան նահանգի Քալեյբար ավանում գտնվող Բաբեկի ամրոցի մոտ`քննարկելու իրենց առաջիկա ծրագրերը»:
Նկատենք, որ իրանական «ղաֆղազ.իռ» կայքն այդ առթիվ թողարկած հոդվածներից մեկում նշում է. «Բաբեկն իրանցի զորավար է եղել և պայքարել է արաբական խալիֆայության դեմ, սակայն ադրբեջանցի կեղծարարներն իրենց քարոզչությամբ Բաբեկին ներկայացնում են որպես հակաիրանական գործիչ և Ադրբեջանի պատմական փառահեղ զորավար»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան