«Եվրոպական ժառանգության օրեր»` հասանելի դարձնել մշակութային արժեքները բոլորին
Այս տարի Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրին մասնակցել է 36 թանգարան` նաև հանրապետության մարզերից:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Եվրոպական ժառանագության օերեր» ծրագրի 2010թ.-ի համակարգող, միջազգային թանգարաների կոմիտեի անդամ Մարինե Մկրտչյանը:
Խոսելով արդեն կայացած ծրագրի մասին, Մ. Մկրտչյանը նշեց, որ այն կայացել է «Կամրջենք սերունդները» խորագրով:
Այսպիսով, այս խորագրի ներքո, հանրապետության 36 թանգարաններում կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ, եղել են ցուցադրություններ, քննարկումներ, նաև համերգային ծրագիր է կազմակերպվել: Ինչպես նշեց Մ. Մկրտչյանը, կազմակերպիչների կողմից ծրագրի անցկացման համար առաջինն ընտրվել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը, իսկ երկրորդ օրը` Դիլիջանի Հին Դիլիջան պատմամշակութային արգելոցը:
Նա նաև նկատեց, որ «Եվրոպական ժառանագության օերեր» ծրագրին Հայաստանը մասնակցում է 2003 թվականից, իսկ բացի նրանից, ծրագրին մասնակցում են բոլոր այն երկրները, որոնք ստորագրել են Եվրոպական մշակութային համաձայնագիրը: Ի դեպ, ըստ նրա, ծրագրի օրերին, ծրագրին մասնակից թանգարանները հայտարարել էին բաց դռների օր:
Ասուլիսին ներկա Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի գիտքարտուղար Մարինե Հարոյանը նշեց, որ իրենք ծրագրին մասնակցել են հենց 2003 թվականից: Ըստ նրա ծրագրի նպատակն է հասանելի դարձնել մշակութային արժեքները, որոնք ինչ-ինչ պատճառով հասանելի չեն հանրության բոլոր շերտերին:
Հիշեցնենք, որ այս տարի «Եվրոպական ժառանգության օրեր» Եվրախորհրդի և Եվրամիության համատեղ ծրագիրը Հայաստանում կայացել է սեպտեմբերի 18-19-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին