Աբրահամ-Ֆրոչ մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 27-ին, Հելսինկիում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Կառլ Ֆրոչի հետ կմենամարտի նոյեմբերի 27-ին: Մարտը սկզբում պլանավորված էր հոկտեմբերի 2-ին, Մոնակոյում, սակայն հետաձգվեց Ֆրոչի ստացած վնասվածքի պատճառով: Արդեն որոշվել է, որ մենամարտը Մոնակոյից կտեղափոխվի ֆիննական Հելսինկի:
Նույն օրը «Super Six» գերմրցաշարի շրջանակներում ևս մեկ հանդիպում տեղի կունենա: Գերմիջինքաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն Անդրե Ուորդն ԱՄՆ-ում կմենամարտի Անդրե Դիրրելի հետ: Այս մասին տեղեկացնում է boxingscene.com-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան