«EuroVoice–2010». «Բամբիռ» ռոք խումբը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը
«EuroVoice–2010» երաժշտական հեռուստամրցույթում Հայաստանը ներկայացնող «Բամբիռ» ռոք խումբը («That’s fine with us» երգով) զբաղեցրել է երրորդ հորիզոնականը: Նշենք, որ հեռուստամրցույթը տեղի է ունեցել սեպտեմբերի 23–24–ը Աթենքի Օլիմպիական ստադիոնում: Մրցույթին մասնկացել են 29 երկիր: Առաջին հորիզոնականում է հայտնվել Կիպրոսը ներկայացնող «The Secret» խումբը, իսկ երկրորդ` Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը: Մրցույթում առաջին տեղը զբաղեցնողի մրցանակը կազմում է 100.000 եվրո և ձայնագրման մի հայտնի ընկերության պայմանագիր:
«EuroVoice»-ը Եվրոպայում առաջին երաժշտական մրցույթն է, որտեղ հաղթողը որոշվում է բացառապես հանդիսատեսի կողմից: Կարելի էր քվեարկել կողմ կամ դեմ: Քվերակությունը տևել է երկու շաբաթ: Քվեարկությունը մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ ամբողջ աշխարհից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները