«Աքլորականչ». Տպագրվել է Վարդան Ֆերեշեթյանի առաջին գիրքը
Այսօր Նարեկացի արվեստի միությունում տեղի է ունենալու գրող, հրապարակախոս Վարդան Ֆերեշեթյանի «Աքլորականչ» գրքի շնորհանդեսը: Վերջին շրջանում Ֆերեշեթյանը մամուլում առավել հանդես է գալիս աշխարհահռչակ գրողների յուրահատուկ գործերի թարգմանությամբ: «Աքլորականչ»-ը հեղինակի կողմից հայ ընթերցողին մատուցվող առաջին գիրքն է:
«Աքլորականչ»-ը գրող Արամ Պաչյանը համարում է ակտուալ արվես, որն ուղղված է «այն բացառիկ ընթերցողներին, ովքեր պատրաստ են իրենց կոշիկները մաշելու լռության ճանապարհին, ովքեր դեռ կարողանում են հեռանալ համատարած դեմագոգիկ աղմուկից, ովքեր դեռ կարողանում են ԱՌԱՆՁՆԱՆԱԼ ու ԼՌԵԼ` բարձրակարգ գրականության մեջ փնտրելով կորցրած անիման… »:
««Աքլորականչը»` նոր լռության ազդարար է. լռության, որ չունի սկիզբ ու վերջ…», -իր գրական կայքէջում գրել է Պաչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին