Արա Խաչատրյանի մկանն է ձգվել. որևէ լուրջ բան չկա
Թուրքական Անթալիայում շարունակվող աշխարհի ծանրամարտի առաջնությունում տղամարդկանց մինչև 85 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականը ներկայացնում էին երկու մարզիկներ: Եվ երկուսի համար էլ, ցավոք, այս աշխարհի առաջնությունը հիշողության մեջ կմնա որպես ամենաանհաջողը:
Պոկում վարժությունում Տիգրան Մարտիրոսյանն այդպես էլ չկարողացավ բարձրացնել պատվիրած 170 կգ քաշը, իսկ Արա Խաչատրյանը 175 կգ արդյունքով նույն վարժությունում գրավեց առաջին տեղը` արժանանալով փոքր ոսկե մեդալի:
Հրում վարժության առաջին իսկ փորձի համար Արան պատվիրեց 201 կգ: Թվում էր, թե նա կկարողանա իր գլխավերևում պահել ծանրաձողը, սակայն վճռական պահին հանկարծ ծալեց ձախ ձեռքը, կարողացավ դուրս գալ ծանրաձողի տակից, վայր ընկավ և բռնեց թևը: Պարզ էր` նա ծանր վնասվածք էր ստացել: Արա Խաչատրյանին շտապ տեղափոխեցին հիվանդանոց:
Մեր թղթակիցը կապ հաստատեց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ: Խոսելով Արա Խաչատրյանի ստացած վնասվածքի մասին` նա շեշտեց, որ մեր մարզիկը ոչ կոտրվածք է ստացել, ոչ էլ նրա մկանն է կտրել: Խոսքն այս դեպքում ընդամենը մկանի ձգվածության մասին է: Ըստ Սամվել Խաչատրյանի` Արան շուտով կրկին շարք կվերադառնա: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և գտնվում է Հայաստանի ընտրանու մարզաբազայում:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են