Ադրբեջանը կրկին կորուստ է գրանցել. Բաքուն քողարկո՞ւմ է իրականությունը
Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել այն մասին, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում՝ Աղդամի ուղղությամբ, տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի արդյունքում Ադրբեջանական բանակը կորուստ է գրանցել:
«ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ սպանվածը Ադրբեջանի սահմանային զորամասերից մեկի զինծառայող Թալեհ Աբբասովն է:
Panorama.am-ի հետ զրույցում, ԼՂՀ ՊԲ մամուլի և քարոզչության բաժինն այդ փաստը չհաստատեց:
Նշենք, որ ադրբեջանական կողմը նման մեղադրանքներով հաճախ է հանդես գալիս, և դա, հիմնականում, տեղի է ունենում այն դեպքերում, երբ ադրբեջանական զորամասերում կամ մարտական դիրքերում ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում զոհեր են գրանցվում: Չի բացառվում, որ Ադրբեջանի ՊՆ կողմից ներկայացված սպանված զինծառայողը հենց ոչ կանոնադրական հարաբերությունների զոհ է դարձել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան