«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը աջակցում է մենեջերների միջին օղակի մասնագիտական մակարդակի բարձրացմանը
ՎՏԲ-Հայաստան Բանկի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ բանկը մեծ ուշադրություն է դարձնում մենեջերների միջին օղակի մասնագիտական մակարդակի բարձրացմանը և մենեջերական ունակությամբ երիտասարդ, հեռանկարային աշխատակիցների թվից ներքին կադրային ռեզերվի ուսուցմանը:
Ըստ աղբյուրի, ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցներն ունեն հնարավորություն ուսումն անցնել ՎՏԲ-ի Կորպորատիվ համալսարանում, որը հիմնադրվել է Մոսկվայում 2005-ին: Համալսարանում դասավանդում են ՎՏԲ-ի տոպ-մենեջերներ, մոսկովյան բուհերի դասաղոսներ և դասավանդողներ, խորհրդատուներ, ինչպես նաև տարբեր բնագավառների բիզնեսի ներկայացուցիչներ:
2010թ. սեպտեմբերին տեղի է ունեցել 2009-2010թթ. ուսումնական տարվա ՎՏԲ Կորպորատիվ համալսարանի «Առաջնորդության էներգիա» ծրագրի հինգերորդ, հոբելյանական խմբի շրջանավարտների 29 դիպլոմային նախագծերի պաշտպանությունը և հանդիսավոր արարողությունը` նվիրված շրջանավարտներին դիպլոմների հանձնմանը:
2009-2010թթ «Առաջնորդության էներգիա» ծրագրում ՎՏԲ-Հայաստան բանկից մասնակցել է Բանկային ռիսկերի հսկման դեպարտամենտի, Գործառնական ռիսկերի հսկման և վարկառուների ստուգման բաժնի պետ Վարդուհի Դավթյանը: Վարդուհի Դավթյանը ՎՏԲ-Հայաստան Բանկում աշխատում է 2008թ. հունիսից:
Վարդուհի Դավթյանի դիպլոմային աշխատանքի թեման էր «ՎՏԲ-Հայաստան Բանկում փոքր բիզնեսի վարկավորման ռիսկերի կառավարում»: Դիպլոմային աշխատանքն իրականացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Բանկային ռիսկերի հսկման դեպարտամենտի տնօրեն Ալյոնա Ստրատանի ղեկավարության ներքո:
Փորձագիտական հանձնաժողովը առանձնահատուկ նշել է մի շարք դիպլոմային աշխատանքների նախագծի արդիականությունն ու պրակտիկ նշանակալիությունը, այդ թվում նաև շրջանավարտ Վարդուհի Դավթյանի դիպլոմային աշխատանքը:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը նշել է, որ 5 տարիների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի 6 աշխատակից դարձել է ՎՏԲ Կորպորատիվ համալսարանի շրջանավարտ: «Մենք կշարունակենք նպաստել մեր աշխատակիցների մասնագիտական մակարդակի որակի բարձրացմանը, քանի որ նոր գաղափարները հանդիսանում են մեր Բանկի հաջող զարգացման հիմնական պայմաններից մեկը», -ասել է նա: