Բուրջանաձե. Տնտեսական զարգացման ցուցանիշներով Վրաստանը զիջում է հարեւան Ադրբեջանին ու Հայաստանին
Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական ուղի-Միացյալ Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն Թբիլիսիում հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ խորը քննադատության է ենթարկել նախագահ Միխեյիլ Սահակաշվիլիին, մեղադրելով նրան ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից ստելու մեջ:
Այս մասին գրում է ռուսական «Վզգլյադ» թերթը:
Բուրջանաձեն, մասնավորապես, հայտնել է, թե Սահակաշվիլիի հայտարարությունները Վրաստանում աղքատության հաղթահարման վերաբերյալ հակասում են Համաշխարհային բանկի տվյալներին, համաձայն որոնց երկրի բնակչության մոտ 60 %-ը աղքատության մեջ է:
«Արտերկրից կապիտալի ներդրման ու տնտեսական զարգացման ցուցանիշներով Վրաստանը զիջում է հարեւան Ադրբեջանին ու Հայաստանին», - ասել է բուրջանաձեն:
Նախկին խոսնակը ցինիզմ է որակել Սահակաշվիլիի հայտարարությունն այն մասին, թե խիզախ առաջնորդներն հասնում են ամեն ինչի:
«Սահակաշվիլիի կողմից ցինիզմ է խոսել առաջնորդների խիզախության մասին, երբ երկու տարի առաջ պատերազմի ժամանակ ողջ աշխարհը տեսավ, թե ինչպես նա, լսելով ինքնաթիռների աղմուկը, տապալվեց գետնին», - ասել է ընդդիմադիր գործիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա