Թուրքիայում շարունակվում են քրեական հետապնդումները քուրդ քաղաքական գործիչների նկատմամբ
Թուրքական խորհրդարանում քրդերի շահերը ներկայացնող «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար, ազգությամբ քուրդ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ ազատազրկման վճիռ է կայացվել:
Ըստ թուրքական «Հաբերֆորմ» (Haberform) լրատվական կայիք հաղորդած տեղեկության` Դիարբեքիրի ծանր հանցագրոծությունների N5 դատարանն ահաբեկչական համարվող «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ)-ի քարոզչությունն իրականացնելու մեղադրանքով Դեմիրթաշին 10 ամսով բանտարկելու վճիռ է արձակել:
Թուրքական մամուլում արագորեն տարածված այս տեղեկության այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: