Լիլիթ Գալոյանը ոչ-ոքի խաղաց Տաթև Աբրահամյանի հետ
Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատային համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի կանանց ազգային հավաքականի մրցակիցն ԱՄՆ-ի ընտրանին է: Վերջինիս կազմում ընդգրկված է նաև հայ շախմատիստուհի Տաթև Աբրահամյանը, ում մրցակիցն այսօր Լիլիթ Գալոյանն էր: Արդեն 21-րդ քայլին այս պարտիայում ոչ-ոքի արձանագրվեց:
Իրինա Կրուշ-Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան-Աննա Զատոնսկիխ և Նելլի Աղինյան-Քամիլե Բագինսքեյթ պարտիաներն առայժմ ընթացքի մեջ են: Վերջին երկու հանդիպումներում այս պահի դրությամբ հավասար պայքար է ընթանում, իսկ ահա առաջին խաղատախտակի վրա Էլինա Դանիելյանի առավելությունն աստիճանաբար նկատելի է դառնում:
Տաթև Աբրահամյան-Լիլիթ Գալոյան 0,5:0,5
1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Bc5 4. O-O Nf6 5. Re1 O-O 6. d3 d6 7. c3 a6 8. Bb3 h6 9. h3 Ba7 10. Nbd2 Re8 11. Nf1 Be6 12. Ng3 d5 13. Qe2 Qd7 14. Nh4 Rad8 15. Bc2 dxe4 16. dxe4 Bxh3 17. gxh3 Qxh3 18. Nhf5 Ng4 19. Be3 Qh2+ 20. Kf1 Qh3+ 21. Kg1 Qh2+ 1/2-1/2:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան