Ադրբեջանի ԿԸՀ-ն ընտրատեղամաս է ձևավորել ԼՂՀ-ում, սակայն Խանկենդի անունով քաղաք այդպես էլ չի գտնվել
«Голос Армении»-ն հիշեցնում է, որ նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: «Թե ինչպես դրանք կանցկացվեն, ինչպիսի խախտումներ կլինեն, քանի մարդ կենթարկվի ծեծի և կկալանավորվի` մենք կգրենք «ընտրություններ» կոչվող ֆարսից հետո: Իսկ մինչ այդ Ադրբեջանում ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում թեկնածուների ցուցակների կազմման հարցում»: Թերթը նաև նշում է, որ գրեթե բոլոր կուսակցություններում թեժ մթնոլորտ է տիրում. ընտրությունների արդյունքում Ադրբեջանում կրկին կձևավորվի բռնապետական ժողովրդավարություն:
Բացի այդ, «ընտրվելու են» պատգամավորներ շրջաններից, որտեղ չի ապրում Ադրբեջանի և ոչ մի քաղաքացի: Ալիևի հիվանդ երևակայության արդյունքում Ադրբեջանի ԿԸՀ-ն ընտրատեղամաս է ձևավորել ԼՂՀ-ում: Այդ տրամաբանությամբ կարելի է ընտրատեղամաս ձևավորել, ասենք, Բոլիվիայում: Սակայն իշխող կուսակցության անդամները, չգտնելով աշխարհի քարտեզի վրա Խանկենդի կոչվող քաղաք, անտեսել են ԿԸՀ-ի և նախագահի որոշումը: Արդյունքում կուսակցությունը զրկվել է խորհրդարանում մեկ ձայնից:
«Պետք է ենթադրել, որ «Ենի Ազերբայջան» կուսակցության վերնախավում հավաքվել են 80-ականների հովերով ապրող մարդիկ: Չի բացառվում, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն է մեղավորը, ով հեքիաթներ է պատմել անդրկովկասյան հազարավոր թուրքերի մասին` ԼՂՀ-ի, այսպես կոչված, ընդհատակյա ընտրողների մասին: Կամ էլ ազգային անվտանգության նախարար Էլդար (Էլյա) Մախմուդովն (ովան) է գործին խառնվել»,- գրում է հոդվածի հեղինակ Սաղաթել Բաքվեշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա