Գերմանացի երաժիշտը մեկ օրվա ընթացքում ութ երկրում համերգ է տվել
Ֆլամենկոյի գերմանացի կատարող Վիսենտե Փաթիզը համաշխարհային ռեկորդ է սահմանալ` 24 ժամվա ընթացքում համերգներ տալով աշխարհի 8 երկրում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքով, իր ձեռբերումը գրանացվելու է Գինեսի ռեկորդակիրների գրքում: Մինչ այս ռեկորդակիրը եղել է կիթառահար Ջեֆֆ Օուգը. 24 ժամվա ընթացքում հասցրել է վեց երկրում համերգ տալ:
Վիսենտե Փաթիզը իր մարաֆոնը սկսել է սեպտեմբերի 25-ին Գերմանիայում, այնուհետև գնացել է` Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիխտենշտեյն և Ավստրիա: Միջինը նա ելույթ է ունեցել մեկուկես ժամ, նրան լսելու էին գնացել 50-100 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները