Քընըքլօղլու. 2011-ի ընտրություններից հետո հայ-թուրքական կարգավորման գործընթացը առաջխաղացում կունենա
Վաշինգտոն մեկնած Թուրքիայի խորհրդարանի ԱՄՆ-ի հետ բարեկամության խմբի պատվիրակությունը «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ - AKP) կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով փոխպատասխանատու Սուաթ Քընըքլօղլուի գլխավրությամբ հանդիպումներ է ունենում ամերիկյան շրջանակների հետ:
Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը, թուրք խորհրդարանական պատվիրակները մասնակցել են «Հարևան երկրների հետ ունեցած Թուրքիայի հարաբերությունները և դրանց ազդեցությունը ԱՄՆ-Թուրքիայի կապերի վրա» խորագրով ժողովին` կազմակերպված Վուդրո Վիլսոնի անվան հետազոտական միջազգային կենտրոնում:
Սուաթ Քընըքլօղլուն, իր խոսքում անդրադարձել է Հայաստան – Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցին` ասելով. «Հուսով եմ, որ Թուրքիայում 2011թ. կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո կարգավորման այդ գործընթացում ավելի շատ առաջընթաց կապահովվի»: