Իրանական կայք. Իրանի և Հայաստանի էներգետիկ նախագծերը ամրապնդում են երկու երկրների հարաբերությունները
Հայաստանն ու Իրանը վերջին շրջանում համատեղ էներգետիկ նախագծեր են իրականացնում, որոնք ավելի են ամրապնդում երկկողմ հարաբերությունները:
Այդ մասին հայտնում է իրանական «իռաս.իռ» կայքը:
Հոդվածում նշվում է, որ մինչև ընթացիկ տարվա վերջը կսկսվի գազատարի, 3-րդ էներգաբլոկի և Արաքս գետի վրա երկու 2 ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները: 2 ՀԷԿ-երի կառուցման արժեքը կազմում է 320 միլիոն դոլար, այն կարող է արտադրել մինչև 130 մեգավատ հզորությամբ էլեկտրոէներգիա, որը 10 տոկով կավելացնի Հայաստանի էլեկտրոէներգիայի արտադրության ծավալները:
Համաձայն տեղեկատվության` Իրան-Հայաստան նավթատարի շինարարության արժեքը կազմում է 180 միլիոն դոլար: Նավթատարի կառուցման պարագայում Իրանը Հայաստանին նավթ կվաճառի միջազգային գներից ավելի ցածր գնով:
«ՀՀ Նախագահը օրերս ուկրաինական «Պրոֆիլ» ամսագրին տված հարցազրույցում նշել էր, որ Իրանը էներգակիրներով հարուստ երկիր է, որոնցից Հայաստանը զուրկ է, և հայկական կողմը շատ սերտորեն ու գոհունակությամբ Իրանի հետ համագործակցում է այդ ոլորտում:
Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի` վերջերս Թեհրան կատարած այցի ընթացքում, Իրանի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հետ հանդիպումների ժամանակ կարևորվեց երկու երկրների հարաբերությունների ընդլայնումը տարբեր ոլորտներում»,-եզրափակում է իրանական կայքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա